Թուրքական ապրանքների ներկրման արգելքը կշարունակվի

109

Հայաստանյան շուկայում տարիներ շարունակ վաճառվել է թուրքերեն ու ադրբեջաներեն մակնշմամբ ապրանք:

«Եղել են բազմաթիվ թուրքական ապրանքներ, ու դա այն ժամանակ համարվել է նորմալ: Հիմա, եթե մենք պնդենք, որ «Սանդորան» կամ «Կոկա Կոլան» մեզ վաճառեն ապրանք, որոնց վրա չկա ադրբեջաներեն մակնշում, այդ ժամանակ գնաճը կբարձրանա ու կդառնա 10 տոկոս, որովհետև այդ ընկերությունները պետք է փող ծախսեն ու դա մտցնեն իրենց ապրանքի գնի մեջ: Այս պահին մենք հակված ենք երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որոնց արդյունքում դա անհնար դառնա: Դա արվում է տեղական արտադրանքը պաշտպանելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: