Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

87

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

Թուրք առաջնորդը նշել է, որ պատվաստման ծրագիրը հաջողությամբ է ընթանում. արդեն պատվաստվել է երկրի առողջապահական համակարգի շուրջ 254 հազար աշխատակից։

Նախատեսվում է երկրում պատվաստել բոլոր քաղաքացիներին. Թուրքիան մեծ քանակությամբ պատվաստանյութ է ներկրել Չինաստանից (Sinovac):