Երկրաշարժերը Ինդոնեզիայում ոչնչացրել են շենքեր, կան զոհեր

100

Ինդոնեզիայում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի արդյունքում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն յոթ մարդ է զոհվել, և ավելի քան 600-ը տուժել են:

Սուլավեսի կղզում տեղի են ունեցել 5,7 եւ 6,2 բալ ուժգնությամբ երկու հզոր ցնցումներ: Հետևել է գրեթե 30 ուժեղ հետցնցում, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ մեկ այլ նման ցնցում կարող է հանգեցնել ցունամիի: Արևմտյան Սուլավեսի նահանգում շուրջ 2000 մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Երկրաշարժը ոչնչացրել է շուրջ 60 շենք, ներառյալ տեղի նահանգապետի գրասենյակը և հյուրանոցը: