Դեկտեմբերի 31-ին կայացել է Դավիթ Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը

105

 newspress.am կայքը գրում է. «Արի ու տես, որ Դավիթ Տոնոյանն առանձնապես չի սգում ո՛չ 5000 զոհի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը, առանձնապես չի մտահոգվում, որ, ասենք, իր մեծաբերան հայտարարության պատճառով («Նոր պատերազմ, նոր տարածքներ») տասնյակ հազարավոր երիտասարդներ ձեռք ու ոտք չունեն, կարևոր նշանակության վնասված օրգաններով պիտի ապրեն, հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմինները գտնելու մասին են երազում։ Փոխարենը՝ նախկին նախարարը կերուխումերից աչք չի բացում։

Այսպես․ նոյեմբեր ամսին կայացել է նրա քրոջ մի դստեր նշանդրեքն ու հարսանիքը, դեկտեմբերին՝ քրոջ մյուս դստեր նշանդրեքը, այնուհետև՝ հարսանիքը։ Դեկտեմբերի 31-ին էլ կայացել է հենց Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը։

Մեր աղբյուրը հայտնեց նաև, որ հարևանները Տոնոյանին այլևս չեն տեսնում զինվորականների շենքում։ Նա 2 տարում 2 հարկանի սեփական տուն է կառուցել, հավանաբար հենց այդ տանն էլ կատարվել է նշանդրեքը։

Տոնոյանի պահվածքը, սակայն, զարմացնող չէ․ սեպտեմբերի 27-ին էլ, երբ վաղ առավոտից Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմը, այն ժամանակ նախարար  Տոնոյանը Բուլղարիայում մասնակցում էր իր ընկեր, եթե կուզեք՝ բիզնես-գործընկեր Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ծնունդին։

Ի դեպ, Տոնոյանի դրամական միջոցների մասին՝ ըստ նրա հայտարարագրի՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, նա ՊՆ-ից ստացել է 12,791,241 դրամ, ՀՀ ՍոցԱպ Պետական Հիմնադրամից՝ որպես կենսաթոշակ 1,962,852 դրամ և կրկին ՊՆ-ից՝ 7,134,156.00 դրամ՝ որպես «այլ եկամուտներ»․ հավանաբար, խոսքը ստացված պարգևավճարների մասին է։

Թվում է՝ այս օրերին Դավիթ Տոնոյանը դատավարական կարգավիճակներով քրեական գործերից առնվազն աչք թերթելու ժամանակ չպետք է ունենար։ Մինչդեռ զբաղված է քեֆ-ուրախություններով ու տուն կառուցելով»: