Գրիպի և COVID-19-ի միասնական պատվաստանյութի մշակման մասին

89

Գամալեայի ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը տեղեկացրել է, որ 2022 թվականի վերջերին Ռուսաստանում գրիպի և կորոնավիրուսի համակցված պատվաստանյութեր կարող են հայտնվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կանխարգելիչ պատրաստուկների տեխնոլոգիան արդեն գոյություն ունի, այս պահին այն հարմարեցվում է գրիպի վիրուսի տարբեր տարբերակներին և COVID-19 հարուցիչին: Այդպիսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն 2022-ի սկզբին: