Գերմանիայում Pfizer-ի պատվաստումից հետո տասը մարդ է մահացել

98

Գերմանիայում Pfizer – BioNTech պատվաստանյութի ներարկումից հետո տասը մարդ է մահացել: Բոլոր մահացածները 79-ից 93 տարեկան տարեց անձինք են:

Պաուլ Էրիխի անվան ինստիտուտի գիտնականները հետաքննում են տեղի ունեցածը: Բայց փորձագետները ելնում են այն փաստից, որ մահվան և պատվաստումների միջև որևէ կապ չկա, քանի որ խոսքը բազմաթիվ հիվանդություններով պացիենտների մասին է, հաղորդում է Spiegel-ը։