Բայդենի շտաբը հետաձգել է նրա երդմնակալության փորձը

92

Նորընտիր նախագահ Ջո Բայդենի շտաբը մեկ օրով հետաձգել է նրա երդմնակալության փորձը: Հունվարի 17-ի փոխարեն, ինչպես նախապես ծրագրված էր, այն տեղի կունենա հունվարի 18-ին: Տեղափոխությունը բացատրվել է «անվտանգության նկատառումներով», հաղորդում է Politico-ն:

Վաշինգտոնում այժմ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները: «Մենք մտահոգված ենք բազմաթիվ ցույցերում բռնության հավանականությամբ», – ասել է ՀԴԲ ղեկավար Քրիս Ռեյը: