Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են պետք

61

«Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։

Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման»,- գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար. կարծում է փորձագետը: