Ադրբեջանցիները կվերանորոգեն Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին

86

The Azeri Times կայքը գրում է, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են վերանորոգել Շուշիի Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցին։

«Մշակույթի նախարարությունը ռազմավարություն է մշակում ազատագրված (իրականում բռնազավթված՝ խմբ.) տարածքներում պատմական և մշակութային կոթողների վերականգնման համար»,– հայտարարել է գերատեսչության ղեկավար Անար Քարիմովը։

Նա հայտնել է, որ վերականգնողական աշխատանքները կսկսեն Շուշի քաղաքից: «Քանի որ Շուշիում գրեթե ական չի մնացել։ Դրանից հետո վերականգնողական աշխատանքները կշարունակվեն Աղդամում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և այլ վայրերում»,– նշել է Քարիմովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծվել էր հենց ադրբեջանցիների կողմից։