BioNTech – Pfizer-ի պատրաստուկով մեկ անգամ պատվաստված մի քանի հոգի Գերմանիայում վարակվել է կորոնավիրուսով

89

Մի քանի հոգի վարակվել է կորոնավիրուսով Գերմանիայի Հագեն քաղաքում (Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա), թեև նրանք պատվաստվել էին BioNTech – Pfizer-ի պատրաստուկով։ Վարակվել է ծերանոցից մի քանի անձ: Այս մասին հաղորդել է Westdeutsche Allgemeine Zeitung թերթը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հրապարակմանը հայտնել է, որ COVID-19- ի նկատմամբ իմունիտետը ձևավորվում է առաջին պատվաստումից միայն 7-10 օր հետո: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է BioNTech-Pfizer-ի մշակած պատվաստանյութի երկու ներարկում: «Այս ընթացքում դուք կարող եք վարակվել», – ասել է նա: