Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացու մարմին

98

Aysor.am-ը գրում է․ «Հունվարի 13-ի որոնողական աշխատանքների ընթացքում Քարին տակի հատվածից հայտնաբերվել է մեկ քաղաքացիական անձի մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր մարմինների որոնողական աշխատանքներ չեն լինելու։

«Դա պայմանավորված չէ երեկվա դեպքի հետ։ Ադրբեջանցիներն այսօր տեղանքում աշխատանք են իրականացնում։ Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը», – ասաց Հունան Թադևոսյանը։