ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հացը 320 գրամի փոխարեն 290 են դարձրել, ձեթը՝ 30-40 տոկոսով թանկացրել․ Կարեն Չիլինգարյան

34

Մինչև Ամանորն էլ թանկացումներ եղել են՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Գնաճի միտումները սպառողական շուկայում» թեմայով ասուլիսում:

«Առաջին հերթին, պարենային շուկայում ձեթը, ալյուրը՝ հացը, շաքարավազը թանկացել են։ Դա կարելի է կապել նրա հետ, որ ներկրվող այդ ապրանքները այնտեղ՝ Ռուսաստանում ևս թանկացել են։ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է գերշահույթ ստացող տնտեսվարողներով, որ ապրանքը չհիմնավորված չթանկացնեն»,-ասաց Չիլինգարյանը։

Նա նշեց, որ ձեթի՝ 30-40 տոկոս թանկացում է եղել․ հենց Ռուսատանում է թանկացել։

Ալյուրը թանկանալու պարագայում, ըստ նրա, որոշ տնտեսվարողներ խորամանկորեն են վարվել՝ որոշ տեղերում գինը նույնն են թողել, բայց քաշը պակասեցրել։

«Ես զրամացած էի, երբ խանութներից մեկը մտա, տեսա՝ գինը նույնն է։ Վերցրի մի հաց, դրեցի կշեռքի վրա ու տեսա, որ՝ այնտեղ նշված էր 310-320 գրամ, բայց իրականում 280-290 գրամ էր։ Ես զգուշացրի իրենց և քաշի պիտակը փոխեցին, որ սպառողին մոլորության մեջ չգցեն»,-նշեց Կարեն Չիլինգարյանը։

Նա նկատեց, որ ցիտրուսային ապրանքները ևս որոշակի թանկացել են։

Մանրամասն՝ տեսանյութում․

Yerkir.am