ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասարակության ապատիան բերելու է իշխանության վերարտադրման․ Էդգար Էլբակյան

29

Հայաստանի քաղաքական դաշտը բնորոշվում է ֆրագմենտացածությամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ կուսակցությունները քանակապես շատ են, բայց չկան բացարձակ հեղինակություններ։ Հասարակությունը նույնպես ամբողջությամբ պառակտված է։ Կա երկու կարևոր բան՝ ապատիա և ատելություն, որը բերում է իշխանության վերարտադրության։

Քաղաքագետն ասաց, որ ապատիան կառավարելով հնարավոր էր լինում ցածր լեգիտիմությամբ իշխանությունը պահել, քանի որ մարդիկ ասում են՝ միևնույն է, սրանք են ընտրվելու, գումարը վերցնում ու գնում ընտրում են։

Էդգար Էլբակյանը նկատեց, որ երբ մարդիկ սկսում են ոչ մի կողմին չհավատալ, ասել՝ սաղ սուտ է, դա ձեռնտու է իշխանությանը, քանի որ իշխանությունը փոխելու համար անհրաժեշտ է ակտիվություն, իսկ իշխանության քարոզիչներն ասում են՝ քեզնից ոչինչ կախված չէ, տանը հանգիստ նստիր, ամեն ինչ, միևնույն է, որոշված է։

Քաղաքագետը նաև նկատեց, որ քարոզչական տեխնոլոգիաների առումով ևս իշխանությունները բավականին պատրաստված են, քանի որ, ըստ իր ենթադրության, գործող իշխանությունը այս կամ այն թելերով կապված է արևմտյան էսթաբլիշմենտը ներկայացնող շրջանակների հետ՝ հայտնի ֆոնդերի հետ, որոնք կրում են այդ արևմտյան տեխնոլոգիաների ազդեցությունը և այստեղ գործադրում  են։ Արդյունքում ստացվում է, որ ընդդիմադիր էլիտային իրենք քարոզչական տեխնոլոգիաների առումով գերազանցում են։

Մանրամասն՝ տեսանյութում․

Yerkir.am