«Սպուտնիկ V»-ը սկսեցին արտադրել Բրազիլիայում

92

Բրազիլիայի առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Uniao Quimica-ն, իր հաստատություններում սկսել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը: Այս մասին հաղորդվում է Twitter-ում ռուսական պատվաստանյութի էջում:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը Բրազիլիա է ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը: Մոտ ապագայում հիմնադրամը և Uniao Quimica-ն դիմում կներկայացնեն պատրաստուկի արտակարգ օգտագործման համար: