ՌԴ ԱԳ փոխնախարարը Փաշինյանի ու Ալիևի հետ Պուտինի հանդիպման արդյունքները քննարկել է Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների հետ

25

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Սալիվանին և Պիեռ Լեվիին տեղեկացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին:

Մտքերի մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։