Պուտինը հորդորեց անցնել COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումների

24

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հաջորդ շաբաթվանից անցնել երկրի ամբողջ բնակչության մասսայական պատվաստման COVID-19-ի դեմ: Այս կապակցությամբ պետության ղեկավարը հանձնարարել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ:

«Խնդրում եմ ձեզ հաջորդ շաբաթվանից սկսել լայնածավալ պատվաստումներ ամբողջ բնակչության համար: Եվ այդ աշխատանքների համար համապատասխան ժամանակացույց կառուցել», – ասել է Պուտինը: