Շրջակա միջավայրի նախարարությունում արշալույսները խաղաղ չեն․ 168.am

40

168.am-ը գրել է․  «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարությունում փորձում է կադրային ջարդ կազմակերպել։ Նրա առաջին թիրախը դարձել է Ջրային գործակալության պետ Էդգար Փիրումյանը, որին նախարարությունում համարում են նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի ամենավստահելի կադրերից։ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է զբաղեցրած պաշտոնից ազատել  քաղաքացիական ծառայող համարվող Էդգար Փիրումյանին։ Սակայն նախկին մարզպետը մի բան հաշվի չէր առել․  այն պաշտոնյաները, ովքեր պետք է զբաղվեին այդ գործով՝ նրա հանձնարարականով, ունեն արժանապատվություն, և, որ նրանք կարող են ընդդիմանալ նախարարի ապօրինի հանձնարարականին և չկատարել։ Միաժամանակ նրանք Ռոմանոս  Պետրոսյանին հորդորել են հետ կանգնել այդ մտքից, իսկ աշխատակիցներից մեկը հենց նրա դեմքին ասել է, որ՝ առանց այն էլ  դավաճանության համար դատվելու եք՝ ինչո՞ւ եք մի քանի տարի ավելացնում ձեր պատժին։ Իսկ թե ինչո՞վ կավարտվի այս պատմությունը՝ կտեսնենք մոտ օրերս։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ Էդգար Փիրումյանը թիրախ է դարձել, քանի որ ոչ աշխատանքային ժամին մասնակցել է ընդդիմության կազմակերպած երթերին և հանրահավաքներին։ Մեկ այլ աղբյուրի փոխացմամբ էլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Ռոմանոս Պետրոսյանը և իր քաղաքական թիմն ամենամսյա տրվող պարգևավճարների պակասը փորձելու են լրացնել թույլտվությունների և լիցենզիաների վաճառքի միջոցով, ինչի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ  Էդգար Փիրումյանը»։