Նրանք Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները հայկական են դարձրել. Ալիևի աչքին Արցախի եկեղեցիները դարձյալ աղվանական են թվացել

27

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «հայերը հին կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների»:

Интерфакс-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին Ալիևն ասել է Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ԻԿԵՍԿՕ) ղեկավար Սալիմ բեն Մուհամեդ ալ Մալիքիի հետ հանդիպման ժամանակ:

«Նրանք աշխարհի տարբեր անկյուններից հայկական ծագմամբ մարդկանց բերել ու տեղավորել են Ադրբեջանի պատմական տարածքներում, ներառյալ՝ Շուշի քաղաքում: Նրանք փոխել են մեր քաղաքների և գյուղերի անունները և նույնիսկ՝  քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը: Նրանք փոխեցին քրիստոնեություն դավանող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Նրանք հին կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների: Այսպիսով՝ նրանք շատ հանցավոր գործողություններ են կատարել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

«Վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական և բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին բերել միջազգային դատարաններ»,- ասել է Ալիևը:

Yerkir.am