Նիկոլը գոնե հասկանում է, որ նա Ալիևի և Էրդողանի հետ միասին փաստացի իրականացնում է պանթուրանական նախագիծը

121

Պատգամավոր Արման Աբովյանը իր ՖԲ էջում անդրադարձել է Նիկոլի ստորագրած փաստաթղթին, –

Դե ինչ…

Այն, ինչ իշխանամետ “մուղամ քաշողները” չռալով  փորձում  են ներկայացնել, որպես դիվանագիտական հաղթանակ Փաշինյան ֊Ալիև հանդիպման արդյունքում, իրականում խայտառակ իրավիճակ է, որը իր հերթին ցույց է տալիս Փաշինյանի անզորությունը դիմակայել այն արհավիրքին, որի մեջ հենց ինքը մեզ բոլորիս գցեց։

Տեսեք ինչ է ստացվում, ոչ մի հարց, որը մեզ համար ներկայացնում է կենսական հետաքրքրություն չի լուծվել և նույնիսկ չկա նշույլ, որ կարող է Փաշինյանի օրոք ԻՐԱԿԱՆՈՒՄ լուծվել ։

1. Գերիների հարցը ՆԱ չկարողացավ լուծել։

2. Արցախի Հանրապետության հետագա իրավաքաղաքական ապագայի մասին ոչ մի ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ և հստակ բան չլսեցինք, բացի Փաշինյանի  շշնջոցից հանդիպման ամենասկզբում։

3. Չի ամրագրվել ոչ մի պաշտոնական ձևաչափով Արցախի Հանրապետության շրջանների ( 75 % ) թուրք ադրբեջանական զորքերի կողմից օկուպացիայի հարցը։

4. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ խնդիրների, ավելի ճիշտ թուրք ադրբեջանական  բանակի կողմից մեր սահմանամերձ տարածքների զավթման հարցը։

Փոխարենը քննարկվել են լոգիստիկ բնույթի հարցեր, ընդ որում որքան էլ փաշինյանականները մեզ ինքնամոռաց խաբեն, թե իբր  Հայաստանի միջով միջանքի բացման մասին խոսք չի գնացել, բայց իրենք էլ են հասկանում, որ դա այդպես չի և Փաշինյանի դեմ Ալիևը հենց այս հարցն է դրել և ըստ երևույթի ստացել դրական պատասխան քանզի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհի տրամադրման մասին քննարկումը  հանդիսանում է ՜ոչ ավել ոչ պակաս լոգիստիկ միջանցքի տրամադրման հնարավորություն  ԹՇՆԱՄՈՒՆ  (չնայած պարտված Փաշինյանը ինչպե՞ս կարող է մերժել  իր Ալիև կոչեցյալ կիրթ գործընկերոջը)։

Ախր փաշինյանականները այնքան են կտրվել իրականությունից, որ իրենց թվում է, որ մարդիկ չունեն  տարրական տրամաբանություն և գիտակցություն  առ այն, որ կոմունիկացիաները բացման հարցը կարելի է քննարկել թուրքերի և ադրբեջանցիների հետ միմիայն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերադարձից հետո  և նվազագույնը բանակցային  պրոցեսի իրական վերակենդանացման գործընթացից հետո։

Մնացածը նույնիսկ քննարկելու առարկա չի։

Հ.Գ. Հետաքրքիր է Փաշինյան Նիկոլը գոնե հասկանում է, որ նա Ալիևի և Էրդողանի հետ միասին փաստացի իրականացնում է պանթուրանական նախագիծը։

Հ. Գ. Գ. Մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա մենք շարունակելու ենք սրընթաց գնալ դեպի լիակատար ոչնչացում։

Սա անհերքելի փաստ է և հասկանալի յուրաքանչյուր մտածող մարդու համար։