Նաթանյահուն բացել է Telegram-ի ռուսալեզու պաշտոնական ալիք

101

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն գործարկել է ռուսալեզու պաշտոնական ալիք Telegram մեսենջերում: «Netaniahurus»-ի նկարագրության մեջ ասվում է, որ բլոգը կեղծ չէ, այլ իրական է և պատկանում է իրեն: Այս տեղեկությունը հաստատել է նախարարների կաբինետի ղեկավարի խորհրդականը և «Լիկուդ» կուսակցության նախընտրական արշավի ռուսալեզու ղեկավար Դմիտրի Գենդելմանը:

«Սա ռուսերեն լեզվով Բենիամին Նաթանյահուի առաջին ալիքը չէ: Նրա ֆեյսբուքյան ռուսալեզու էջը գոյություն ունի ավելի քան վեց տարի և ամենատարածվածն է իսրայելցի քաղաքական գործիչների շրջանում: Telegram ալիքի բացումը կապված է օգտվողների շրջանում այս պլատֆորմի աճող ժողովրդականության հետ, իսկ Բենիամին Նաթանյահուի համար դա մուտք է նոր լսարան», – Հենդելմանին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»: