Հրավիրում ենք Ադրբեջանական կողմին առերեսվել իրականությանը. Արա Այվազյան

109

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ սահմանափակում չի դրել եւ չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների եւ ընդհանրապես ցանկացած մարդու Արցախի այցի վրա»,-ոչ մի հայ պաշտոնյա իրավունք չունի մուտք գործել Արցախ՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է  ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Նաեւ այդ հայտարարությունը որևէ տարր չի պարունակում Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետեւաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ եւ հայատյաց հռետորաբանությունից եւ եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հետ, միասին աշխատել եւ սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,-հավելել է նախարարը: