Լեհաստանում լույս կտեսնի «Mein Kampf» գրքի գիտական հրատարակությունը

18

Լեհաստանում լույս կտեսնի Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») գրքի գիտական հրատարակությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Rzeczpospolita հրատարակչությանը:

Այս գրքի առաջին քննադատական հրատարակությունը լույս է տեսել Գերմանիայում՝ 2016թ. Այն պատրաստվել է Մյունխենի նորագույն պատմության ինստիտուտի կողմից՝ հրեաների գերմանական կենտրոնական խորհրդի համաձայնությամբ:

Քննադատական ներածությամբ եւ ծանուցումներով 1942-ին լույս տեսած գրքի լեհերեն թարգմանության հեղինակը պատմաբան եւ քաղաքագետ Եվգենիուշ Կրուլն է: Գրքի վրա նա աշխատել է երեք տարի:

«Ի սկզբանե նախատեսվում էր հրատարակում Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Սակայն որոշ գիտնականների բողոքներից հետո ինստիտուտի ղեկավարությունը 2016-ին հրաժարվել է մասնակցել այս նախագծին»,- նշում է թերթը:

Հրատարակչության ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացնում են, որ «Mein Kampf»-ը չի գովազդվելու, իսկ դրա գինը «սահմանափակող» կլինի զանգվածային լսարանի համար: Գրքի հեղինակը, խոսելով հրատարակության օրինականության մասին, իր հերթին հիշեցրել է, որ Լեհաստանի քրեական օրենսգիրքը «բացառում է գիտական գործունեության համար քրեական պատասխանատվությունը»:

News.am