Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենամեծ ռազմանավը

101

Իրանը երեքշաբթի ներկայացրել է երկու նոր ռազմանավեր, այդ թվում՝ իր նավատորմի պատմության մեջ ամենամեծը՝ «Մակրան» ուղղաթիռակիրը: Այս մասին հայտնում է Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

«Մակրան»-ը առաջատար շարժական բազա է, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում, առաջին հերթին Հնդկական օվկիանոսի հյուսիսում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում ծովային գործողություններին աջակցելու համար: Այն ունակ է տեղափոխել վեց ուղղաթիռ, արագընթաց նավ, ինչպես նաև ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատներ:

Երկրորդ նավը «Զերեհ» հրթիռային կորվետն է:

Երկու նավն էլ պաշտոնապես ծառայության կանցնեն չորեքշաբթի և կմասնակցեն Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի երկօրյա զորավարժություններին: