Իրանը Եմենում տեղակայել է ԱԹՍ-ներ, որոնք ունակ են հարձակվել Իսրայելի վրա

86

Իրանը Եմենում անօդաչու թռչող սարքեր է տեղակայել, որոնք ունակ են հարվածել Իսրայելի թիրախներին: Համապատասխան պատկերը, վերցված արբանյակներից, հրապարակվել է Twitter-ում:

Կադրերը մատնանշում են Եմենի հութիների կողմից վերահսկվող Ալ Ջավֆ նահանգում իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերի առկայությունը: Ըստ աղբյուրների՝ իրանական անօդաչու թռչող սարքերի տեղակայումը նշված տարածքում տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին:

«Իրանցիները կատարելագործված անօդաչու թռչող սարքեր են մատակարարել Եմենում գտնվող իրենց վստահված անձանց: Նրանք անօդաչու թռչող սարքեր են տեղակայում տարբեր թիրախների վրա հարձակվելու համար՝ հասանելիության սահմաններում»,- ասել է աղբյուրը:

Shahed-136 kamikaze անօդաչու թռչող սարքի հեռահարությունը 2200 կիլոմետր է,  ընդգրկում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մեծ մասը:

Yerkir.am