Ի՞նչ բանավոր համաձայնություն է կայացել Մոսկվայում Պուտինի, Ալիեւի ու Նիկոլի միջեւ. Սարո Սարոյան

116

Պատերազմից հետո Ադրբեջանը Հադրութի գյուղերում գերեվարեց վեց տասնյակից ավելի հայ զինվորների Շիրակի մարզից։ Նա այդ զինվորներին չի դիտարկում որպես գերիների։ Ըստ Ալիեւի՝ նրանք ահաբեկիչներ են ու պետք է դատվեն ու պատիժ կրեն Ադրբեջանում։ Երբ ՀՀ խելապակաս վարչապետը հարց է բարձրացնում այդ գերիների հետ վերադարձի մասին՝ Ալիեւը հարցը ներկայացնում է իրավական կոնտեքստում, այն է՝ ինչ գործ ունի ՀՀ քաղաքացի զինվորն իր տարածքում։ Ավելին ասեմ։ Համոզված եմ Ալիեւը Նիկոլի երեսին “թքել է” Կրեմլում՝ ասելով, որ այսուհետ եւս այս կամ այն կերպ ինքը գերեվարելու է Ղարաբաղում գտնվող ՀՀ քաղաքացի զինվորներին ու դիտարկելու է նրանց որպես ահաբեկիչների։ Երկու օր առաջ Նիկոլը չի կարողացել հասնել գերիների խնդրի ամրագրմանը եռակողմ Հայտարարության մեջ, քանի որ Պուտինն ու Ալիեւը երեւի թե առաջին անգամ նրա գլուխն են մտցրել այն մտածողությունը, որ իրավունքը ուժ է, իսկ հայկական պահանջները իրավունքի հետ առնչություն չունեն, ուստի չեն կարող Հայտարարության մեջ արձանագրվել։ Երեք պետությունների գլխավոր դատախազների երեկվա հանդիպումը ինձ ցույց է տալիս, որ որոշակի բանավոր համաձայնություն այնուամենայնիվ կայացել է Մոսկվայում Պուտինի, Ալիեւի ու Նիկոլի միջեւ, որտեղ Ալիեւը համաձայնել է որպես բարի կամքի դրսեւորում ապագայում ազատել գերիներին, եթե Հայաստանը դուրս բերի մնացած բոլոր իր զինվորներին Ղարաբաղից, ովքեր ըստ Ալիեւի՝ գտնվում են իր բանակի հնարավոր թիրախում որպես ահաբեկիչներ ու ինքը ոչնչացնելու կամ գերեվարելու է բոլորին։ Ու քանի որ հիմա Հայաստանի ղեկավարությունը հայ ժողովրդին չի կարող բացատրել, թե ինչպես է ՀՀ-ն շարունակելու լինել Արցախի անվտանգության երաշխավորը, եթե այնտեղ ՀՀ զինուժը չլինի, հարկ էր նախորդ օրերին ու նաեւ առաջիկայում հասնել նրան, որ քողարկվի բուն շարժառիթը՝ Ալիեւի պահանջը ու «մեղքը» գցվի զինծառայողների ծնողների վրա։ Վերջին օրերին հակվածություն կար ուռճացնել հայ ծնողների պահանջը իրենց զավակներին Արցախ չուղարկելու հարցում, որպեսզի տրամաբանական բացատրություն տրվի, թե ինչու ՀՀ-ն այլեւս Արցախ չի ուղարկում մեր զինվորներին։ Ըստ ՀՀ ղեկավարության՝ հայ ծնողների թիկունքում պատսպարվելով է հնարավոր հասնել այն բացատրությանը, թե ինչու են Արցախից դուրս բերվում ՀՀ զինված ուժերը։ Վերջում Ալիեւը հերթական շախմատային պարտիայում մատ կանի մեզ՝ ՀՀ ռազմագերիներին որպես բարի կամքի դրսեւորում հանձնելով ՀՀ-ին, որտեղ կամրագրվի այն փաստը, որ դա չեղավ ի կատարումն ստանձնած գրավոր իրավական պահանջի, այլ որպես բարի կամք թուրքերից մեզ՝ հայերիս։ Արցախի կարգավիճակի հարցը իրավունքի դաշտում է, որքան արհամարհես դա, կյանքը պատժելու է քեզ (ինձ, մյուսներին)։ Ցավոք ինֆանտիլ ու տգետ հայ քաղաքական գրեթե բոլոր գործիչները այդպես էլ չհասկացան իրավունքի ուժը ու շարունակում են հույսը դնել ստվերային պայմանավորվածությունների՝ արտաքին ուժերի կտերի վրա։ Առաջիկայում էլ հնարավոր է լուծել կարգավիճակի ու Արցախում գտնվող ՀՀ զինուժի իրավական կարգավիճակի հարցը, բայց դրա ոչ կամքը կա, ոչ գիտակցումը։ Ավելի հեշտ է ապրել արտաքին պապաների կտերով։

Վերլուծաբան, քաղաքագետ  Սարո Սարոյանի ֆեյսբուքյան էջից