Թրամփը ամերիկացիներին հորդորեց թույլ չտալ բռնություններ

110

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ ամերիկացիները զերծ կմնան բռնությունից և կօգնեն նվազեցնել լարվածությունը երկրում: Ամերիկացի առաջնորդի այս հայտարարությունը հրապարակել է Fox News-ը:

«Նոր ցույցերի մասին զեկույցների լույսի ներքո ես կոչ եմ անում թույլ չտալ բռնություն, օրենքի խախտում և վանդալիզմ», – ասել է Թրամփը: «Դա այն չէ, ինչին ես աջակցում եմ, Ամերիկան ​​դրան չի աջակցում», – շեշտել է նա:

«Ես բոլոր ամերիկացիներին կոչ եմ անում օգնել լարվածության թուլացմանը և խաղաղության ապահովմանը», – ասել է ԱՄՆ ղեկավարը: