Արման Թաթոյանը հանդիպել է գերեվարված շիրակցիների ընտանիքների հետ

18

«Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ  հանդիպումներ ենք ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:

Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր»,- տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: