Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ի․Վ․Պոպովի պատասխանը՝ ուղղված Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին(հայ․, рус.)

159

Հարց․ Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանը հրապարակեց «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածը, որտեղ ասվում է, որ ռուսական կողմի առաջարկները ԼՂ կարգավորման վերաբերյալ չեն շոշափել ԼՂ կարգավիճակը եւ սահմանափակվել են միայն Ադրբեջանին յոթ շրջան վերադարձնելու թեմայով։ Կարո՞ղ եք մի քանի խոսք ասել ռուսական առաջարկների բուն էության վերաբերյալ։

Պատասխան․ «Ռուսական առաջարկների» տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման պլանը, որի վերջին տարբերակը Մինսկի խմբի համանախագահները փոխանցել են կողմերին 2019 թ. հունիսին։

Շատ հարցերում Կազանյան փաստաթղթի հետ համընկնող այդ պլանի հիմքում ընկած են ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց համաձայն, առաջին փուլում Ադրբեջանին վերադարձվում է հինգ, երկրորդ փուլում՝ երկու շրջան։ Ընդ որում, դա հատուկ նշեմ՝ շաղկապված ԼՂ կարգավիճակի սահմանման հետ։ Առաջին փուլում Երևանի շահերը արտահայտող մյուս տարրերի թվում են ԼՂ իրավունքների ճանաչումը, ինչը կապահովի  բնակչության լիարժեք կենսագործուներության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ-ի նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը կողմերի կողմից ու չկիրառելու պարտավորությունների ընդունումը և այլն։ Այդ պատճառով պնդել, թե Ռուսաստանը առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, չի համապատասխանում իրողությանը։

Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա բանակցային սեղանին վերջին տարիներին դրված առաջարկները որպես վերջնական նպատակ նախատեսում էին, մեջբերեմ․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական  որոշում` կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո, համաժողովրդական քվեարկության ճանապարհով, որը կլիներ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը և կկրեր  իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջագային իրավունքի  նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Ընդ որում, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, և կողմերը կհարգեն քվեարկության ցանկացած արդյունք»։ Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում, հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանները վերադարձնելու հանգամանքը։

Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չէին մերժում այդ առաջարկները, թեև լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում։ Բայց գլխավորն այն է, որ բանակցությունները անց էին կացվում կանոնավոր կերպով։ Ընդհուպ մինչև 2018 թ․, երբ Երևանը առաջադրեց նոր մոտեցումներ։

Թարգ. Զ.Մելիքյան

Ответ российского сопредседателя в Минской группе ОБСЕ, Посла по особым поручениям МИД России И.В.Попова на вопрос СМИ относительно статьи Премьер-министра Армении Н.В.Пашиняна «Истоки 44-дневной войны»

Вопрос: Премьер-министр Армении Н.В.Пашинян опубликовал статью «Истоки 44-дневной войны». В ней говорится, что российские предложения по нагорно-карабахскому урегулированию не затрагивали статус Нагорного Карабаха и сводились лишь к теме возвращения Азербайджану семи районов. Не могли бы Вы сказать несколько слов по сути российских предложений?

Ответ: Под российскими предложениями, вероятно, подразумевается план поэтапного урегулирования, последняя редакция которого передана сторонам в июне 2019 г. сопредседателями Минской группы ОБСЕ.

В основе этого плана, во многом совпадающего с Казанским документом, лежат базовые принципы НКУ, среди которых возвращение Азербайджану на первом этапе пяти районов, а на втором – двух, причем – подчеркну это особо – в увязке с определением статуса Нагорного Карабаха. Среди других отражающих интересы Еревана элементов первого этапа – признание за Нагорным Карабахом прав, обеспечивающих организацию полноценной жизнедеятельности его населения, участие представителей НК в заседаниях ОБСЕ, снятие блокады, открытие границ, принятие сторонами обязательств о неприменении силы и другое. Поэтому утверждать, что Россия предлагала вернуть семь районов «за просто так», забыть про статус и успокоиться – не соответствует действительности.

Что касается вариантов решения проблемы окончательного статуса Нагорного Карабаха, то лежавшие в последние годы на переговорном столе предложения предусматривали в качестве конечной цели, цитирую: «определение окончательного правового статуса Нагорного Карабаха путем проведения в сроки, согласованные сторонами, под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права. При этом формулировки вопроса или вопросов, выносимых на голосование, не будут ничем ограничиваться, а любой результат голосования будет уважаться сторонами». Кстати, ширину и статус Лачинского коридора также предлагалось рассмотреть только на втором этапе с учетом возвращения Азербайджану Кельбаджарского и Лачинского районов.

Ни армянская, ни азербайджанская стороны не отвергали эти предложения, хотя полного согласия достичь не удавалось, но главное – переговоры велись на регулярной основе. Вплоть до 2018 г., когда Ереван выдвинул новые подходы.