Տպավորություն կա, որ Ալիեւը բազմաթիվ կոմպրոմատներ ունի Նիկոլի վրա. Աղասի Ենոքյան

37

Հունվարի 11-ի բանակցությունների ամենատխուր արդյունքն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե գերիների վերադարձի հարցը չհաջողվեց լուծել, որովհետեւ դա միանգամից լուծվող խնդիր չէ, ինքը դեռ էլի պետք է հանդիպի Ալիեւի հետ այս հարցը լուծելու համար։

Տխուրը ոչ այնքան փաստն էր, որ հարցը չլուծվեց, որովհետեւ ոչ ոք էլ Նիկոլից լուրջ ակնկալիքներ չուներ, թե նա գերիներին տուն կվերադարձնի, այլ այն, որ նա ուզում է էլի հանդիպել Ալիեւի հետ այս հարցում, շարունակական բացարձակ անկարողություն դրսեւորելուց հետո ուզում է մնալ իր պաշտոնում ու կրկին հանդիպումներ ունենալ։

Գերիների հարցը վիճակախաղ չէ, որ չստացվելուց ազարտի մեջ ընկնես ու նորից փորձես, ոչ էլ Կոկա-կոլայի շշի կափարիչ է, որ հաճույքով կրկին փորձես, այլ մարդկային կյանքեր են, որոնց արժեքը ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրա թիմը այդպես էլ չկարողացան հասկանալ։

Ղարաբաղյան բանակցություններում Նիկոլ Փաշինյանը միշտ անհաջողություններ է արձանագրել։ Նա պարզապես չգիտի ինչ է բանակցությունը։ Նիկոլը «բանակցություններում» հաջողություն է արձանագրել միայն օլիգարխների կամ իր թիմի անդամների հետ, երբ նրանց կոմպրոմատներ էր դեմ տալիս ու հասնում իր համար ցանկալի արդյունքին։ Բայց դա բանակցություն չի, այլ շանտաժ է։

Արդար լինենք՝ Ալիեւի վարածն էլ բանակցություն չի, այլ շանտաժ է։ Տպավորություն կա, որ Ալիեւը բազմաթիվ կոմպրոմատներ ունի Նիկոլի վրա։ Իսկ Նիկոլը Ալիեւի հանդեպ չունի շանտաժի գործիք։ Դրա համար էլ նա առանց որեւէ դիմադրության, գլխահակ կատարում է Ալիեւի պահանջները։

Մեդիա- պաշտպան Աղսի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից