Վրաստանը շուտով պատվաստանյութ կստանա բնակչության 20%-ի համար

151

Շուտով Վրաստանը կստանա Pfizer-ի արտադրած պատվաստանյութը COVID-19-ի դեմ:

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք COVAX պլատֆորմի հետ և ունենք որոշակի առաջընթաց Վրաստանում մոտ ապագայում Pfizer պատվաստանյութը հասանելի դարձնելու ուղղությամբ », – ասել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, մեջբերում է նրան news.ru-ն:

Ինչպես հայտնի է դարձել, Վրաստանի իշխանությունները պատվաստանյութ են պատվիրել երկրի բնակչության 20%-ի համար: 700 հազար մարդ կկարողանա օգտվել դրանից: