Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը. Փաշինյան

112

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անց կացրել ու հայտարարել. «Հայտնի իրադարձությունների բերումով Սյունքի սահմանային միջավայրը էական փոփոխություններ է կրել: Եկեք քննարկենք այն միջոցառումները, որոնք իրականացվում են Սյունիքի հատվածում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»:

Փաշինյանը կարևորել է Սյունիքի  սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն, բնապահպանական խնդիրները: «Բազմիցս եմ ասել, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սյունիքն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն, քննարկենք  սահմանային նոր կարգավիճակ ստացած բնակավայրերի սոցիալ-տնտեսական խնդիրները: Այսօր կայացնենք որոշումներ, ձեռք բերենք պայմանավորվածույուններ»,- ասել է նա: