Սաուդյան Արաբիան որոշել է դադարեցնել նավթի մատակարարումները Եվրոպա և նվազեցնել մատակարարումն Ասիա

137

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել նավթի մատակարարումները ինը եվրոպական և ասիական գնորդների համար: Այս քայլին նրանք դիմել են այն բանից հետո, երբ թագավորությունը փետրվարին և մարտին կամավոր կրճատեց արդյունահանումը օրական մեկ միլիոն բարելով:

Մատակարարումների նվազումը տեղի է ունեցել Ասիայում անմշակ նավթի պահանջարկի անկման ֆոնին: Ասիական մի շարք նավթավերամշակման գործարաններ փետրվարին 20-30%-ով պակաս նավթ կստանան պետության կողմից պատկանող Saudi Aramco-ից, քան սպասվում էր:

Միևնույն ժամանակ, փետրվարին Եվրոպա առաքումներ ընդհանրապես չեն նախատեսվում, հայտնում է Bloomberg-ը: