Ռուսաստանը Փաշինյանին չի առաջարկել Ղարաբաղի 7 շրջաններն Ադրբեջանին հանձնել և մոռանալ Արցախի կարգավիճակի մասին

110

«Պնդումը, թե Ռուսաստանը Փաշինյանին առաջարկել է Ղարաբաղի յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին «ոչնչի դիմաց» և մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին,  իրականությանը չի համապատասխանում»,- նշված  է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ, որն արվել է՝ կապված Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի առիթով: