Նայեք այսօրվա քարտեզին և մոռացեք հայկական շահի մասին

127

“Երկիր Ծիրանի” կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր ՖԲ էջում հիշեցնում է, –

ՀԻՇԵՑՈՒՄ

Բաթումի պայմանագիր` կնքվել է 1918 թվականի հունիսի 4-ին  Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև, Բաթումում:

Պայմանագրով Հայաստանի տարածքը կազմում էր 11 հազար քառակուսի կիլոմետր, պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը, ՀՀ-ն կարող էր ունենալ միայն մեկ հետևակային դիվիզիա, Բաքվից անհապաղ պետք է դուրս բերվեին այնտեղ գտնվող բոլոր հայկական զինված ուժերը:

Թուրքիային պետք է անցներ երկաթուղին։ Թուրքական կողմն իրավունք էր ստանում իր զորքերը փոխադրելու Հայաստանի երկաթգծով, որի համար երկաթուղային բոլոր կայարանները պիտի գտնվեին թուրք ռազմական կոմիսարների հսկողության տակ: Դա նշանակում էր նաև վերահսկողություն Հայաստանի ոչ միայն հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքի, այլև միջազգային առևտրի, արտահանվող և ներմուծվող ապրանքների նկատմամբ: Ուժի մեջ չի մտել:

44 օրյա պատերազմից հետո:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարություն, ստորագրվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում:

Այս հայտարարությամբ հղում է կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9 հայտարարության 9-րդ կետին` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։

Ակնհայտ է, որ այս հայտարարությունը կյանքի չի կոչվելու: Այս հայտարարությունը չի բխում Հայաստանի շահերից: Այն ժամանակավոր, անպիտան հայտարարություն է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չնայած իրավիճակային գործակցությանը, Ռուսաստանը և Թուրքիան չեն կարող ռազմավարական գործընկերներ լինել, քանի որ նրանք իրենց համար նույնն են ուզում նույն տարածքներում:

Ռուսաստանը և Թուրքիան կմնան մրցակիցներ մոտակա պատմական հեռանկարում: Հետևաբար Հայաստանը արդեն մտել է այս երկուսի բախման ծրագրերի մեջ:

Անհրաժեշտ է արագ վերակազմակերպվել: Վերականգնել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27 մեր ունեցած դիրքերը:

Նայեք այսօրվա քարտեզին և մոռացեք հայկական շահի մասին:

Եթե ուզում ենք պետականություն վերականգնել պետք է ազատագրենք Արցախի զգալի մասը և Նախիջևանը: