Ղրիմում արձագանքեցին թերակղզու «վերաինտեգրման» Մեծ Բրիտանիայի ծրագրին

110

Մեծ Բրիտանիայի՝ Ղրիմը Ուկրաինային «վերաինտեգրելու» ծրագրերը խափանվելու են, քանի որ ոչ ոք թույլ չի տա միջամտել Ռուսաստանի ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ղրիմի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը, գրում է news.ru-ն։

Նա հիշեցրել է, որ 2014 թվականից ի վեր Արևմուտքը «երևակայում և առասպելներ է ստեղծում» Ղրիմում մարդու իրավունքների խախտման և թերակղզու բռնակցման մասին: Միևնույն ժամանակ արևմտյան քաղաքական գործիչներից ոչ ոք չի անձամբ չի այցելել թերակղզի: