Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի արդյունավետությունը բարձր չէ

90

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը Բրազիլիայում կլինիկական փորձարկումներում կազմել է 50,38%, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Պատրաստուկը մշակվել է չինական Sinovac լաբորատորիայի կողմից։ Անցյալ շաբաթ փորձարկումները համակարգող հաստատությունը հայտարարել էր 78% արդյունավետության մասին: