«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նոյեմբերի 9-ին հայտարարության իրավազորության մասին հարցը

23

ՀՀ Ազգային ժողովը, որը միակ մարմինն է, որին տրվել է խորհրդարանական պետության հիմնական մանդատը, չի կարող մեկուսացած մնալ քաղաքական-իրավական եւ ռազմաքաղաքական գործընթացներից: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընթացիկ իրավիճակի եւ դրանից ելքի ուղիների մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության իրավազորության մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցերի լուծման նպատակով անհրաժեշտ է քննարկել տվյալ նախագիծն ու վերջին հաշվով ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Այսպիսով, «Լուսավոր Հայաստանը» ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂ հարցով եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ ՀՀ վարչապետի գործողությունների օրինականության առնչությամբ խորհրդարանի որոշման նախագիծը:

Սիմոնյանը, մասնավորապես, պարզաբանեց, որ տվյալ դեպքում խոսքը որոշման նախագծի մասին է, որի քննարկումն ավելի վաղ արգելափակել է «Իմ քայլը», քանի որ նրա ներկայացուցիչները ներկա չեն եղել ԱԺ խորհրդի նիստին: Նա նաեւ նկատեց, որ ՀՀ վարչապետը կարող է ստորագրել այս կամ այն հայտարարությունը, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում ստացվեց, որ Հայաստանը, փաստացի, ստանձնեց որոշ պարտավորություններ պետական մակարդակով, իսկ դա չէր կարող տեղի ունենալ առանց ԱԺ համապտասխան որոշման, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Սիմոնյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հաշվի առնելով իրականացված կետերը, որոնք նշված են դրանում, տվյալ հայտարարությունը փաստացի վերածել է համաձայնագրի՝ բարձրացնելով դրա իրավական նշանակությունը: Դրանից ելնելով՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վարչապետի գործողություններն անօրինական համարել: Նախագծի հեղինակը կարծում է, որ ՀՀ կառավարությունը, փաստացի, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ստանձնելով խորհրդարանի գործառույթներն ու պարտավորությունները: 

News.am