Իրանի արտգործնախարարը խոսեց Պոմպեոյի կարիերայի ավարտի մասին

114

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերյուրանք է անվանել ԱՄՆ-ում Թեհրանին ուղղված մեղադրանքները Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու առնչությամբ:

«Պարոն «մենք ստում ենք, խաբում ենք, գողանում ենք»-ը իր սարսափելի կարիերան նվաստալի կերպով ավարտում է ռազմատենչ, խաբուսիկ ելույթներով», – Twitter-ում գրել է Զարիֆը։