«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի պաշտոնում

137

 «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: 

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար թեկնածուի օգտին պետք է «կողմ» քվեարկի  պատգամավորների  3/5-ը: