Թարմ պայմանավորվածությունները՝ «նոր սկիզբ» տարածաշրջանի «դինամիկ զարգացման» համա՞ր

81

Ռուս հայտնի արևելագետ Իվան Ստարադուբցևը իր Տելեգրամ ալիքում գրում է, –

Երեկ թուրքական ANews հեռուստաընկերության եթերում ինձ խնդրեցին ընդհանուր գնահատական տալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում ձեռք բերված թարմ պայմանավորվածություններին:

Կարո՞ղ է սա տարածաշրջանի համար «նոր սկիզբ» դառնալ և սկիզբ դնել նրա «դինամիկ զարգացման»:

Հասկանալի եւ տրամաբանական է երեք երկրների ղեկավարների՝ քաղաքական համաձայնագրերը տնտեսության միջոցով «ամրապնդելու» ցանկությունը՝  տրանսպորտային կապերի վերսկսման, ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման, ինչպես նաև առեւտրատնտեսական կապերի աշխուժացման ճանապարհով:

Սակայն խնդիրն այն է, որ վշտի  հինգ փուլում (ժխտում – զայրույթ – սակարկություն – դեպրեսիա – ընդունում), իսկ պարտությունը Լեռնային Ղարաբաղում անկասկած վիշտ է հայ ժողովրդի համար, վարչապետ Փաշինյանը գտնվում է «սակարկություն» եւ «դեպրեսիա» փուլերի միջեւ, եւ դա ակնհայտ էր Պուտինի և Ալիևի հետ համատեղ հայտարարության ընթացքում: Իսկ հայ ժողովուրդը նույնիսկ ավելին՝ «ժխտողականության» և «զայրույթի » միջեւ:

Եվ հայտնի չէ, թե ինչպես են քաղաքական գործիչները պատրաստվում ապահովել  Ղարաբաղյան հակամարտության արդյունքների «ընդունումը» ոչ թե Հայաստանի ղեկավարության, այլ հենց հայ ժողովրդի կողմից,եւ եթե դա տեղի ունենա, որքա՞ն ժամանակ կարող է այդ տեւել, և ի՞նչ է դրա համար պետք:

Ակնհայտ է, որ քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները Մոսկվայում դրա համար բավարար չեն: Իսկ ԽՍՀՄ-ում հայերի ու ադրբեջանցիների համատեղ խաղաղ բնակության փորձը, որի մասին կարելի է լսել այս օրերին, մեկ պետության սահմաններում ապրող երկու ժողովուրդների փորձն էր, որն արմատապես փոխում է ամեն ինչ …

Իվան Ստարոդուբցեվ

Թարգ. Զոյա Մելիքյան