Էրդողան. Թուրքիան ներդրում կունենա Ղարաբաղում խաղաղության պահպանման հարցում

46

Թուրքիան իր ներդրումը կունենա Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղության պահպանման հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ:

 Էրդողանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և Թուրքիան ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան ադրբեջանցիներին և հայերին միասին ապրել Լեռնային Ղարաբաղում առանց խաղաղապահական կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: «Երբ դա տեղի ունենա, թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները ևս մեկ անգամ ի ցույց կդվեն ամբողջ աշխարհին», – ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: