Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրեց ահաբեկչության դեմ պայքարում քիչ աջակցելու մեջ

104

 «Եվրոմիության և ՆԱՏՕ-ի անվտանգությունը սկսվում է մեր արևելյան սահմաններից: Մենք երբեք չենք հրաժարվել ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելուց. այդ դեպքում ինչո՞ւ են Դաշինքի երկրները մեզ մենակ թողնում: Ուրիշ էլ ո՞վ է, բացի Թուրքիայից, պայքարում «Իսլամական պետության» դեմ: – հարց է տվել Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է news.ru-ն։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում Սիրիայի քրդերին, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություն: Ըստ Էրդողանի, զենքով ու տրանսպորտային միջոցներով բեռնատարներ են ուղարկվել քրդական խմբավորումների համար, որոնք օգտագործվել են թուրքական կողմի դեմ ռազմական գործողությունների համար: