ԵԽԽՎ նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ

82

ԵԽԽՎ-ում Իտալիայի նախկին ներկայացուցիչ Լուկա Վոլոնտեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու համար: Համապատասխան որոշումը կայացրել է Միլանի դատարանը:

Վոլոնտեն Բաքվից կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը խափանելու համար:

Նմանատիպ կոռուպցիոն դեպքեր գրանցվել են նաև ավելի վաղ: Այս քաղաքականությունը լավ հայտնի է որպես խավիարային դիվանագիտություն: Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ նույնպես մեղադրվում են նմանատիպ հանցագործության մեջ, ոմանք արդեն դատապարտվել են: