Եթե ասվեր՝ մեր թռիչքի ժամն է, մեկնում ենք

89

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Եթե երեկվա բանակցություններին Հայաստանը ներկայացված լիներ ՂԵԿԱՎԱՐԻ բոլոր հատկություններով, հմտություններով և գիտելիքներով անձի կողմից, բնական է կլինեին արդյունքներ Հայաստանի իրական շահերից բխող կամ պարզապես արդյունք ՉԷՐ ԼԻՆԻ։ Սրա համատեքստում կարճ պատմական ակնարկ․

2005 թվականին, երբ ամբողջ աշխարհում գազի սակագինը բարձրանում էր և Հայաստանը չէր կարող անմասն լիներ այդ գործընթացից, հանդիպում էր տեղի ունեցել Սոչիում։ Այդ հանդիպման մասին գիտեն բոլոր այդ ժամանակ պաշտոնավարած պաշտոնյաները։ Դրա մասին հակիրճ գրվել է նաև «Կյանք և Ազատություն» գրքում: Գիտեն այդ հանդիպման մասին որովհետև Հայաստանի ՂԵԿԱՎԱՐԸ պնդեց իր դիրքորոշումը և չստանալով իր համար ցանկալի արդյունքը չստորագրեց ոչինչ։

Պատկերացրեք հանդիպում Հայաստանի և ՌԴ նախագահնեիրի միջև, պատկերացրեք իրար այդ պահին ոչ նույնական Ռուսաստանի դիրքորոշում և Հայաստանի դիրքորոշում, ու Հայաստանի ղեկավարը ոչ թե յոթ անգամ ասում է «Շնորհակալություն», ոչ թե ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ նույնիսկ չնչին ՓՈԽԶԻՋՈՒՄ չկա, այլ կտրուկ ասում է «մեր թռիչքի ժամն է, մեկնում ենք»։ Հիմա պատկերացրեք, որ այդ ամենից հետո մեկ ամիս անց 2006 թվականին նորից լինում է հանդիպում Հայաստանի և ՌԴ նախագահնեիրի միջև և ակնհայտ բարելավված, ընդունելի տարբերակով որոշում է ստորագրվում․․․»: