Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

114

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, վարակվել է կորոնավիրուսով: Նա բուժվում էր  տնային պայմաններում, սակայն տեղափոխվել է հիվանդանոց։ 

«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- ասված է հաղորդագրության մեջ: