Առկա են տվյալներ, որ 1985-1986թթ. Ադրբեջանի հետ ստեղծված հանձնաժողովը Կապանի գյուղերում իրականացրել է սահմանանշումներ. Թաթոյան

185

Առկա են տվյալներ, որ 1985-1986թթ. Ադրբեջանի հետ ստեղծված համատեղ հանձնաժողովը, օրինակ, Կապանի տարածաշրջանի գյուղերում իրակա

նացրել է սահմանանշումներ հատուկ բետոնե սյուներով: Դրանց վրա, օրինակ, առկա է ԽՍՀՄ մուրճն ու մանգաղը. այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Կապանում բնակիչների ու համայնքային մարմինների հետ մեր քննարկումները վեր հանեցին կարևոր տվյալներ, որոնք սահմանների որոշման գործընթացում ուղիղ կապ ունեն մարդու իրավունքների (կյանքի, սեփականության իրավունք և այլն):

Ինչպես քաղաքացիները նշել են, սահմանային բնակիչների իրավունքների տեսանկյունից դա եղել է կարևոր:

Կարծում եմ՝ այս հարցերը նույնպես օգտակար կլինեն: Այս հարցերը մենք առանձին կներկայացնենք մեր գործընկերներին՝ ՀՀ իրավասու մարմիններին»:

Yerkir.am