18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում

94

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արենը «Կենգուրու» միջազգային մրցույթի արցախցի առաջին հաղթողն էր։

Որ անվճար ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, այդ մասին իմացել է արդեն Արցախում՝ ծառայության ժամանակ։

Արենը հրետանավոր էր ու զրահաբաճկոն չուներ։Ասել էին՝ հրետանավորին զրահաբաճկոն պետք չի։

Արենը զոհվել է որովայնին եւ կրծքավանդակին ստացած վնասվածքներից, որովհետեւ չուներ զրահաբաճկոն։

Արենը 18 տարեկան էր»։