Ռուսաստանը նախատեսում է փետրվարից արտադրել «Սպուտնիկ V»-ի մեծ չափաբաժիններ

134

«Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրողները փետրվարից կկարողանան տասնյակ միլիոնավոր չափաբաժիններ արտադրել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը «Ռոսիա -1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդաշարի եթերում:

«Մեր արտադրողները կտրուկ բարելավել են իրենց արտադրական ծրագրերը։ Արդեն փետրվարից սկսած մենք կկարողանանք տասնյակ միլիոնավոր պատվաստանյութեր արտադրել», – ասել է նա: