Ջիլյո կղզու գաղտնիքը, որտեղ COVID-19-ով ոչ մի վարակված չկա

140

Ջիլյո կղզին, որը գտնվում է Տոսկանայի ափին, մնում է Իտալիայի այն եզակի վայրերից մեկը, որտեղ վարակի ոչ մի դեպք չի գրանցվել կղզու բնակիչների շրջանում, բոլոր դեպքերը միայն այցելող զբոսաշրջիկների շրջանում են: Միևնույն ժամանակ, տեղի գյուղերում բնակչության խտությունը գրեթե ամենաբարձրն է հանրապետությունում:

Գիտնականները բացատրում են կղզում COVID-19 սիմպտոմատիկ դեպքերի բացակայությունը երկու պատճառով:

 Նախ, պատճառը կարող է լինել չափազանց մաքուր օդը: Մասնագետների կարծիքով, աղտոտման բացակայությունը կարող է կարևոր դեր ունենալ վարակի տարածումը սահմանափակելու գործում:

 Երկրորդ, հնարավոր է, որ կղզու բոլոր բնակիչները խաչաձև իմունիտետ ունենան ինչ-որ նմանատիպ հարուցիչների նկատմամբ: Հետազոտողները այս պատճառը համարում են ամենահավանականը: Խաչաձև իմունիտետը կարևոր դեր է խաղում վարակներին դիմադրելու հարցում:

Ապագայում ուսումնասիրության հեղինակները նախատեսում են շարունակել հետազոտությունները: