Չարեկտարում սկսել են վերանորոգել այրված տները

156

Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղում վերանորոգում են տները, որոնք այրվել էին, երբ սխալմամբ հայտարարվել էր, թե գյուղն անցնում է Ադրբեջանին։ Գյուղապետ Կամո Ցականյանը NEWS.am-ին փոխանցեց, որ գյուղում այս պահին ոչ ոք չի բնակվում, վերանորոգման աշխատանքներ են միայն ընթանում։

«Ես էլ եմ Ստեփանակերտում մնում, մնալու տեղ չկա, միայն բանվորներն են գյուղում, վերանորոգում են տները, նոր տներ չեն կառուցվելու։ Կարծում ենք՝ մի քանի ամսից կկարողանան արդեն վերադառնալ մարդիկ քիչ քիչ»,- նշեց նա։

 Գյուղն այժմ սահմանամերձ է Ադրբեջանին։ Գյուղից ընդամենը 1 կմ հեռու ադրբեջանակն պոստն է։  

Նշենք, որ Շահումյանի շրջանի կազմում գտնվող Չարեկտար գյուղը մնաց հայկական, քանի որ այն Խորհրդային միության տարիներին եղել էր Մարտակերտի շրջանի կազմում։

News.am